Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04/08/2023 18:12
Նմանատիպ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 27-օգոստոսի 1-ը:
Նշված ժամանակահատվածում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Կենտրոն վարչական շրջանում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը,
Նոր Նորքում՝ հուլիսի 28-ին, հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը,
Արաբկիրում՝ հուլիսի 28-ին, 30-ին և 31-ին,
Շենգավիթում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում