Վլադիմիր Զելենսկու պատճառով Ուկրաինան կարող է կորցնել իր դաշնակիցներին
05/08/2023 17:02
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատճառով Կիևը վտանգում է կորցնել իր հիմնական դաշնակիցներին։ Այս մասին The Telegraph պարբերակամում գրել է վերլուծաբան Հեմիշ դը Բրետոն-Գորդոնը։
Նրա խոսքերով, արևմտյան երկրների առաջնորդներին դուր չի գալիս Ուկրաինական զինված ուժերի ձախողված հակահարձակման ֆոնին Զելենսկու հռետորաբանությունը։
«Կիևը խաղում է կրակի հետ և վտանգում կորցնել դաշնակիցներին»,-գրել է վերլուծաբանը։
Ավելի վաղ ամերիկյան Politico պարբերականը նշել էր, որ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին «ապտակեց» Վլադիմիր Զելենսկուն, որոշելով երկարացնել գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա դրված արգելքը։ Հոդվածի հեղինակները նշում են, որ սկզբնական շրջանում երկու երկրների միջև վեճն ընթանում էր ցորենի շուրջ, իսկ հիմա տարածվում է նաև այլ մթերքների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում