Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել օգոստոսի 5-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։

Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում, տուժածներ չկան։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում