Արևմուտքը մտադիր է չեզոքացնել Զելենսկուն․ ԿՀՎ նախկին վերլուծաբան

Արևմուտքը մտադիր է չեզոքացնել Զելենսկուն․ ԿՀՎ նախկին վերլուծաբան

ԱՄՆ-ը մտադիր է չեզոքացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և այդ բանում մեղադրել Ռուսաստանին։ Այս մասին Dialogue Works ալիքի եթերում ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը:

Նրա խոսքերով, Զելենսկու օրերը հաշված են։

«Մեղադրելով Ռուսաստանին Զելենսկու չեզոքացումը կազմակերպելու մեջ՝ Արևմուտքը փորձում է նախօրոք պատասխանատվությունը հանել իր վրայից»,-եզրափակել է Ջոնսոնը։

Ավելի վաղ Politico-ին տված հարցազրույցում ուկրաինացի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին նշել էր, թե ով կզբաղեցնի Զելենսկու տեղը, եթե վերջինս չկարողանա կատարել իր պարտականությունները։

«Համաձայն Ուկրաինայի Սահմանադրության, նման դեպքերում երկրի ղեկավարի լիազորություններն անցնում են Գերագուն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին»-ասել էր նա։

Իսկ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ալեկսեյ Դանիլովը հրաժարվել էր քննարկել իշխանության փոխանցման հարցը՝ համարելով այն ոչ կոռեկտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում