Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է չորս զինծառայող
Նմանատիպ
Դամասկոսի արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով չորս սիրիացի զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնում են Սիրիայի պաշտպանության նախարարությունից։
«Հարձակումը հանգեցրել է չորս զինծառայողի մահվան և ևս չորսի վիրավորմանը, ինչպես նաև պատճառել է նյութական վնասներ», – նշվում է հայտարարությունում։
Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան «սիրիական օկուպացված Գոլանից» հրթիռներ են արձակել Դամասկոս քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի թիրախների ուղղությամբ։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ագրեսորի հրթիռները՝ խոցելով դրանցից մի քանիսը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Իսրայելական բանակը համակարգված կերպով օդային հարվածներ է հասցնում Սիրիայում տարբեր օբյեկտների վրա։ Մասնավորապես հրթիռակոծության են ենթարկվել Դամասկոսը, Հալեպը, Տարտուս նավահանգիստը և Մասյաֆ քաղաքի հետազոտական կենտրոնը։ Սիրիայի իշխանությունները բազմիցս դիմել են կազմակերպության գլխավոր քարտուղարին Իսրայելի հարձակումների պատճառով, սակայն Անտոնիո Գուտերեշի կողմից արձագանք չի եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում