Արցախում կանխիկ դրամի խնդիր է առաջացել
07/08/2023 12:52
Նմանատիպ
Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հայտարարել են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկությունը փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր»,- նշված է հաղորդագրությունում։
Աշխատավարձերն ու թոշակները վճարելու, սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար նախարարությունից խնդրում են Արցախի բնակիչներին բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության, իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում