Մասկը կողմնորոշվել է Ցուկերբերգի հետ մենամարտում մարտական ոճի ընտրության հարցում
Նմանատիպ
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մտադիր է ըմբշամարտի տարրեր օգտագործել Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ մարտում։ «Ես WWE-ն եմ ընտրում՝ որպես մարտական ոճ»,- գրել է Մասկը X սոցցանցում (նախկինում՝ Twitter)։
Նախօրեին Մարկ Ցուկերբերգը, հաստատելով իր մասնակցությունը, Իլոն Մասկին առաջարկել էր մենամարտել օգտոստոսի 26-ին։ Վերջինիս կողմից հաստատում դեռ չկա։ Իր հերթին Ցուկերբերգը խոստովանել է, որ վստահ չէ՝ արդյո՞ք մենամարտը կկայանա նշված օրը։
Կիրակի Մասկը հայտնել էր, որ Ցուկերբերգի հետ մարտը կհեռարձակվի Twitter սոցիալական ցանցի ուղիղ եթերով, իսկ ստացված հասույթը կփոխանցվի վետերանների համար բարեգործություններին։ Խոսելով նախապատրաստական շրջանակում իր ֆիզիկական վիճակի մասին՝ նա նշել է, որ մարտը կպարտվի, եթե այն ձգձգվի։ Գործարարը խոստովանել է, որ իր քաշը մոտ 136 կգ է, ինչն իր աշխատանքին էականորեն կխանգարի վերջին ռաունդներում։
Ավելի վաղ Մասկը գրել էր, որ պատրաստ է Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտին ութանկյունում։ Այնուհետև Ցուբերբերգն առաջարկել էր Մասկին ուղարկել տեղանքը։ Միլիարդերները որպես մենամարտի անցկացման վայր դիտարկել են նաև Կոլիզեումը։
UFC նախագահ Դայնա Ուայթը հայտարարել է, որ Մասկի և Ցուկերբերգի հետ բանակցություններ է վարել մարտի անկացման վերաբեյալ կազմակերպչական հարցերով։ Ուայթը նշել է, որ երկու ձեռնարակատերերն էլ մենամարտին լուրջ են տրամադրված։ Նրա խոսքերով, ցուցադրական մարտը կարող է կայանալ Լաս Վեգասում և չի վերահսկվի աթլետիկ կոմիտեի կողմից։ Երկու քաշային կատեգորիաներում UFC նախկին չեմպիոն, խառը մենամարտերի (ММА) իռլանդցի չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտարարել է, որ Մասկի և Ցուկերբերգի մենամարտը պետք է կայանա UFC հովանու ներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում