«Հաջորդ կանգառը՝ Լուսին»․ Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը դուրս է եկել Լուսնի ուղեծիր

«Հաջորդ կանգառը՝ Լուսին»․ Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը դուրս է եկել Լուսնի ուղեծիր

Հնդկաստանի ISRO տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ իր Chandrayaan-3 տիեզերանավը մտել է Լուսնի ուղեծիր։ Հուլիսի 14-ին մեկնարկած հնդկական առաքելությունը նպատակ ունի առաջին անգամ վայրէջքը կատարել Լուսնի քիչ ուսումնասիրված հարավային բևեռում:

Ակնկալվում է, որ Լուսնի վրա վայրէջքի փորձը տեղի կունենա օգոստոսի 23-ին կամ 24-ին։ Հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդ երկիրը ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից և Չինաստանից հետո, որին հաջողվել է վայրէջքը կատարել Լուսնի վրա։

Chandrayaan-3-ը ուղեծրով, վայրէջք կատարող մոդուլով և լուսնագնացով դուրս է եկել Satish Dhawan տիեզերական կենտրոնից: Գործարկումից ավելի քան մեկ շաբաթ նա անց է կացրել երկրի ուղեծրում, իսկ երեքշաբթի օրվանից սկսած սկսել է թռչել Լուսնի ուղղությամբ:

«Շարժիչները հաջողությամբ աշխատեցին պերիգեում, և ISRO-ն սարքն ուղարկեց դեպի լուսնային ուղեծիր: Հաջորդ կանգառը Լուսինն է»,- ասել է հնդկական կազմակերպությունը։

Սա երրորդ առաքելությունն է Հնդկաստանի՝ Լուսնի հետազոտման ծրագրի շրջանակներում։

Առաջինը տիեզերանավը արձակվել է դեռ 2008 թվականին, որից հետո մանրակրկիտ որոնումների արդյունքում նրանց հաջողվել է առաջին անգամ ջրի հետքեր հայտնաբերել Լուսնի մակերեսին, և պարզել, որ ցերեկային ժամերին մեր արբանյակը, թեպետ աննշան, բայց ունի  մթնոլորտային շերտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում