Երեխաների անվտանգությունն ու կյանքը վեր է ցանկացած այլ նկատառումներից. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխաների անվտանգությունն ու կյանքը վեր է ցանկացած այլ նկատառումներից. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է արել Լեռնային Ղարաբաղում երեխաներին և նրանց ընտանիքներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով:

Այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղը՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին։

Ինչպես նշել են կազմակերպությունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված կոչին: Մասնավորապես, կազմակերպությունը միջազգային մարդասիրական իրավունքի և երեխաների իրավունքների սկզբունքների պահպանման շրջանակներում կողմերին կոչ է անում ապահովել երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխումը։

«Մենք խստորեն կոչ ենք անում բոլոր ներգրավված և նրանց վրա ազդող կողմերին վեր դասել երեխաների անվտանգությունն ու գոյատևումը բոլոր այլ նկատառումներից»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում