Ուկրաինայում կանխատեսում են օտարերկրյա օգնության կրճատում
Նմանատիպ
Ուկրաինայի Ազգային բանկը (ՈւԱԲ) առաջիկա երեք տարիներին արտասահմանյան ֆինանսական օգնության կայուն կրճատում է կանխատեսել: Այս մասին հայտնում է «Страна» պարբերականը՝ վկայակոչելով ֆինանսական կարգավորողի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումը։
Ուկրաինայի Ազգային բանկում հնարավոր են համարում, որ ռազմական ակտիվ գործողությունները կշարունակվեն մինչև 2024 թվականի կեսերը։
Բանկի ներկայացուցիչների կարծիքով, միայն այդ ժամանակ կբացվեն ուկրաինական նավահանգիստները։
Ըստ կանխատեսման՝ 2023 թվականին օտարերկրյա դոնորներից Ուկրաինայի բյուջե մուտք կգործի 42,3 միլիարդ, 2024 թվականին՝ 37,2 միլիարդ, իսկ 2025 թվականին՝ 25,1 միլիարդ դոլար: Երեք տարվա ընթացքում, ՈւԱԲ-ի հաշվարկներով, արտասահմանյան ֆինանսական օգնությունը կկազմի մոտ 105 մլրդ դոլար։
Ազգային բանկում կարծում են, որ Ուկրաինայում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքը դանդաղ կաճի: Այս տարի այն կկազմի 46,8 միլիոն տոննա, 2024 թվականին՝ 48,9 միլիոն տոննա, իսկ 2025 թվականին՝ 51,8 միլիոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2022 թվականի փետրվարից միջազգային գործընկերներից Ուկրաինային տրված աջակցությունը կազմել է 60 միլիարդ դոլար։ Ավելի քան 20 մլրդ դոլար ստացվել Է ԱՄՆ- ից, իսկ 19 մլրդ դոլարից ավելին ՝ Եվրամիությունից, ևս 6,5 մլրդ դոլար Կիևին հատկացրել է արժույթի միջազգային հիմնադրամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում