Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռաշիդ Բեգլարյանին
08/08/2023 11:11
Նմանատիպ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ու ներկայացուցիչները օգոստոսի 7-ին այցելել են Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որին ձերբակալել են ադրբեջանցիները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են «իր իրավունքների, ադրբեջանական օրենքների մասին հայերենով»։ Հրապարակված լուսանկարում արցախցու դիմաց հայերեն ձեռնարկներն են իրավական թեմաներով։
Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով օգոստոսի 1-ին հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։
Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում