«Ջիդդայի խորհրդակցությունների ոչ բոլոր մասնակիցներն են պաշտպանել Ուկրաինայի դիրքորոշումը». Երմակ
Նմանատիպ
Ջիդդայի խորհրդակցություններում խաղաղության ուկրաինական բանաձևի շուրջ տարաձայնություններ են եղել։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններում Կիևի «խաղաղության բանաձևի» ոչ բոլոր կետերն են համաձայնեցվել։ Այս մասին հեռուստատեսությամբ խոստովանել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Կան կետեր, որոնց վերաբերյալ ընդհանրապես առարկություններ չկան, կան այնպիսիք, որոնց շուրջ երկխոսությունը շարունակվում է»,- ասել է նա։
Ըստ Երմակի, եթե «բոլոր երկրները» իրենց համաձայնությունը հայտնեին, ապա մինչև ամսվա վերջ Ուկրաինան արդեն կհյուրընկալեր, այսպես կոչված, «խաղաղության գագաթնաժողովը», որին հրավիրված կլինեին մոտ 30 երկրների ներկայացուցիչներ, բացի Ռուսաստանից։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ջիդդայի բանակցությունները, հայտարարել է, որ առանց Մոսկվայի մասնակցության ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ որոշումների ամրագրումը քաղաքական մակարդակում անհեթեթ է։ Իսկ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բաց է ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում