«Barbie» ֆիլմը մեկ միլիարդ դոլար է վաստակել համաշխարհային կինովարձույթում
Նմանատիպ
Համաձայն Warner Bros-ի դիստրիբյուտորի՝ «Barbie» ֆիլմը թողարկվելուց ընդամենը 17 օր անց ֆիլմի շահույթը հասել է 1 միլիարդ դոլարի շեմին: Ըստ Warner Bros ընկերության տվյալների այս հանգստյան օրերին ֆիլմը կհատի 1,03 միլիարդ դոլարը։
Այսպիսով, Գրետա Գերվիգը դարձել է առաջին կին ռեժիսորը, որի ֆիլմը, նկարահանված առանց համառեժիսորի օգնության, հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։
Warner Bros-ն այս իրադարձությունն անվանել է «շրջադարձային պահ»։
«Ոչ ոք, բացի Գրետա Գերվիգից, չէր կարող կենդանացնել այս բազմասերունդ կերպարին և նրա աշխարհը՝ նման զվարճալի, զգացմունքային և ազդեցիկ պատմության մեջ… բառացիորեն աշխարհը վարդագույն դարձնելով», – ասել է Ջեֆ Գոլդշտեյնը՝ ԱՄՆ-ում Warner Bros. Domestic Distribution-ի նախագահը:
«Տոմսարկղերի մոտ երկար հերթերը ֆիլմի հաջողության ապացույցն են»,- ընդգծել է Ջեֆ Գոլդշտեյնը։
Հիշեցնենք, որ «Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ հուլիսի 19-ին, իսկ ԱՄՆ-ում և աշխարհի շատ երկրներում՝ հուլիսի 20-21-ին։ Նվաճելով խաղալիքների, մուլտֆիլմերի, գրքերի և տեսախաղերի շուկան՝ պաշտամունքային կերպարը վերջապես ճանապարհ ընկավ դեպի Հոլիվուդ և ստացավ իր ֆիլմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում