ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Abrams տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա
Նմանատիպ
ԱՄՆ բանակի մատակարարման և գնումների ծառայության ղեկավար Դագ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Abrams տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա։ Նրա խոսքով՝ առաջին տանկերը պետք է Ուկրաինա հասնեն աշնան սկզբին։
«Այժմ դրանք պետք է առաքվեն Եվրոպա, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինա, ինչպես նաև այն ամենը, ինչ գալիս է նրանց հետ՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման սարքավորումներ: Այսինքն՝ դա միայն տանկեր չեն, դա ամբողջական փաթեթ է», – ասել է Բուշը:
Քանի տանկ կներառի առաջին խմբաքանակը, պաշտոնյան չի հստակեցրել։ Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ առաջին խմբաքանակը կներառի 6-8 տանկ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել 31 Abrams, այսինքն՝ մեկ տանկային գումարտակ։ Զուգահեռաբար ուկրաինացի զինվորականները տանկերի այս մոդելի կիրառման դասընթացներ են անցնում Գերմանիայում և այն պետք է ավարտին հասցնեն օգոստոսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում