ՀՀ մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում
Նմանատիպ
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Ոսկե մեդալի է արժանացել Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երևանի պետական համալսարան) և Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում