Խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով Ռոստովում արտակարգ դրություն է հայտարարվել
Նմանատիպ
Խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով Ռոստովի մարզի Շոլոխով և Վերխնեդոնսկի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման տարածաշրջանային վարչությանը։
«Շոլոխովի շրջանում ոչնչացվել է 859 գլուխ խոզ»,- ասել է աղբյուրը։ Երկուշաբթի օրը Վերխնեդոնսկի շրջանում կսկսվի խոզերի ոչնչացումը։
Շոլոխովի շրջանում ուրբաթ օրը Անտիպովսկի ֆերմայի տարածքում խոզերի մահ է գրանցվել։ Իսկ Վերխնեդոնսկի շրջանում գտնվող աղբավայրում խոզի դի է հայտնաբերվել։
Նշենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը խոզերի մահացու հիվանդություն է, որն ազդում է ընտանի և վայրի խոզերի վրա: Հիվանդությունը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, միայն ազդում է կենդանիների բարեկեցությանը։
Ըստ տվյալների՝ խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժած երկրների կամ տարածքների թիվը վերջին տարիներին աճել է՝ արտահանման ծավալների աճի հետ կապված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում