ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Կոռնիձոր են այցելել
Նմանատիպ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ։ Այստեղ ամերիկացի պատվիրակներին է ներկայացվել Հակարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։
Նրանք նաև տեսել են, որ ՀՀ կառավարության ուղարկած հ
ումանիտար բեռով մեքենաները մինչ օրս կանգնած են սահմանից այս կողմ և չեն կարողանում կենսական անհրաժեշտության բեռը հասցնել Արցախի բնակիչներին։
Հավելենք, որ օգոստոսի 7-ին Սենատի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակը, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններն ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում