Իրանը չի բացառում երկրի նախագահի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին

Իրանը չի բացառում երկրի նախագահի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 22-24-ը Յոհաննեսբուրգում (Հարավային Աֆրիկա)։ Այս մասին հայտնել է Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպան Մեհդի Աղա-Ջաֆարին։

«Հարավային Աֆրիկայի նախագահը Ռաիսիին հրավիրել է նաև մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որը կկայանա օգոստոսին Յոհանեսբուրգում»,- ասել է իրանցի դիվանագետը։

Մեկ օր առաջ Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ 23 երկրներ պաշտոնապես հայտնել են BRICS-ին միանալու իրենց ցանկության մասին։ Այդ երկրների թվում է նաև Իրանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները, Ռուսաստանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում