Գոնսալու Ռամոշը տեղափոխվել է ՊՍԺ
08/08/2023 17:20
Նմանատիպ
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» ավարտել է Գոնսալու Ռամոշի տրանսֆերը, սակայն 2023/24 մրցաշրջանում նա հանդես կգա վարձավճարով՝ պարտադիր գնման պայմանով։
Այս մեխանիզմը ՊՍԺ-ն կիրառել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար։
«Բենֆիկայից» հարձակվողի ընդհանուր տրանսֆերը կկազմի 80 միլիոն եվրո՝ գումարած հավելումները։
Պորտուգալացի կենտրոնական հարձակվողը հանդես կգա 9 համարի ներքո։
«Բենֆիկայի» 2022/23 մրցաշրջանում Ռամոշը 47 խաղում դարձել էր 27 գնդակի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։
«Ես շատ հպարտ և ուրախ եմ միանալու «Պարի Սեն Ժերմենին»», – ասել է Գոնսալո Ռամոշը։ «ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի լավագույն կազմերից մեկը»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում