ԵԱՏՄ երկրների գյուղմթերքների արտադրության ծավալը 2023-ի առաջին կիսամյակում

ԵԱՏՄ երկրների գյուղմթերքների արտադրության ծավալը 2023-ի առաջին կիսամյակում

Եվրասիական տնտեսական միության երկրներում առաջին կիսամյակում գյուղմթերքի աճը 2,9 տոկոս է կազմել: Տվյալները ներկայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հայաստանում 1.6% աճ է արձանագրվել, թեև դեռ մեկ տարի առաջ 3.4% անկում էր գրանցվել:

Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի տվյալները հաշվի են առնում նաև անտառտնտեսության և ձկնորսության ցուցանիշները։

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրներում առաջին կիսամյակում սպանդի համար անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) արտադրությունն աճել է 2,6%-ով՝ մինչև 9,672 մլն տոննա, կաթինը՝ 3,4%-ով՝ մինչև 25,088 մլն տոննա, ձուն՝ 1,7%-ով՝ 28,084 մլրդ հատ: Սակայն Հայաստանում այդ ապրանքատեսակների արտադրության տեմպերը դանդաղել են. արտադրվել է 35,8 հազար տոննա անասուն և թռչնամիս (4%-ով պակաս, քան մեկ տարի առաջ), 344,5 հազար տոննա կաթ (5,2%-ով պակաս), 420,6 մլն հատ ձու (3,3%-ով պակաս):

ԵՏՀ-ն նշում է, որ ներկայացված տվյալները նախնական են և հետագայում կարող են ճշգրտվել:

Անասունների և թռչնամսի արտադրության ամենաբարձր տեմպերը գրանցվել են Ղազախստանում (4,5% աճ), Բելառուսում՝ կաթի (5,6% աճ), իսկ Ղրղզստանում՝ ձվի (15,5% աճ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում