Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնում
09/08/2023 12:37
Նմանատիպ
Ինչպես հայտնում է Tert.am-ը, չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշից 74 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ Քահրամանմարաշ նահանգը մեծապես տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում