ՌԴ զինծառայողները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

ՌԴ զինծառայողները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռադիոացիոն, քիմիական և բիոլոգիական ստորաբաժանումները Հայաստանում վարժանքներ են անցկացրել, որի շրջանակներում բարձրլեռնային հրաձգարանում իրականացրել են հետախուզական և մշտադիտարկման առաջադրանքներ։

Պարապմունքների ընթացքում մասնագետները հատուկ տեխնիկայի օգնությամբ հետախուզել են տարածքը՝ նպատակ ունենալով հայտնաբերել թունավոր նյութեր, այնուհետև տեղայնացրել են պայմանական աղտոտված հատվածները։ Ստորաբաժանման զինծառայողները գազազերծել և վարակազերծել են ռազմական տեխնիկան, առաջին բուժօգնություն ցուցաբերել պայմանական թունավորված և այրվածքներ ստացած տուժածներին։

Հաջորդ պարապմունքներն ուղղված կլինեն Հարավային օկրուգի ռազմաբազայի քողարկմանը՝ հնարավոր հակառակորդի դիտարկումներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում