«Երևանն ու Բաքուն պատրաստ չեն հապճեպ խաղաղության. բարդ հարցերին լուծումներ են պետք». ՌԴ ԱԳՆ

«Երևանն ու Բաքուն պատրաստ չեն հապճեպ խաղաղության. բարդ հարցերին լուծումներ են պետք». ՌԴ ԱԳՆ

Բաքվից և Երևանից եկող ազդանշանները հապճեպ խաղաղության հասնելու իրենց հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնության գալ ցանկացած հարցում, մի շարք բարդ հարցերի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնվեն։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարաի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն որևէ պայմանով հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, և որ որոշ բարդ հարցեր դեռ պետք է լուծվեն, Զայցևը պարզաբանել է, հայտարարության միտքը եղել է գործընթացը չարագացնելը։

«Գործընթացը պետք է շարունակվի այնքան, որ վերջում ձեռք բերվեն որակյալ և հուսալի պայմանավորվածություններ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին ձեռնտու լինի արագ գործընթացը, ինչ-որ բանի հնարավորինս շուտ հասնելը, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի»,- ասել է նա։

Ընդհանրապես, Զայցևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի միջև եռակողմ համաձայնագրերի տարրերից մեկն է։

«Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական   ուղիները բոլոր մակարդակներում։ Եռակողմ գագաթնաժողովներ են անցկացվում ամեն տարի, արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են։ Վերջերս նման հանդիպում կրկին տեղի ունեցավ»,- հավելել է Զայցևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում