Ադրբեջանցիները չեն հավատում հայերի հետ խաղաղ գոյակցությանը
Նմանատիպ
Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը «FOCUS»-ի սոցիոլոգները Բաքվի բնակիչների շրջանում հեռախոսային հարցում են իրականացրել։ Այս մասին հայտնում է «Հայկական Ալիք» էլեկտրոնային պարբերականը։
Մասնավորապես ասվում է, որ հարցվածների գրեթե 72%-ը խոստովանել է, որ չի հավատում հայերի հետ խաղաղությանը։ Միևնույն ժամանակ գրեթե 62%-ը նշել է, որ Արցախն այժմ շրջափակման մեջ է։
Արցախի ճակատագրի շուրջ կարծիքները բաժանվել են. ամեն երրորդ ադրբեջանցի կարծում է, որ հայերը կլքեն Արցախը, յուրաքանչյուր չորրորդը՝ հավատում է, որ ռազմական ուժ կկիրառվի։ Հարցման մասնակիցների 18%-ից մի փոքր ավելին հավատում է ադրբեջանական հասարակությանն արցախահայերի կամավոր ինտեգրմանը: Բացարձակ փոքրամասնությունը՝ 5%-ից պակաս, կարծում է, որ Արցախը կմնա անկախ։
Ադրբեջանում չափազանց ուժեղ են հակահայկական տրամադրությունները։ Հարցվածների գրեթե 43%-ը համաձայնել է, որ Արցախի հայերը կսպանվեն, իսկ 24%-ը՝ որ հայերին դուրս կքշեն այնտեղից։ Ադրբեջանցիների միայն 28%-ն է կողմ արցախահայերի հետ գոյակցելու և նրանց օգնելու գաղափարին։
Հարցման մասնակիցներն Արցախի համար պայքարում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներ են տեսնում Էրդողանին (92,6%), Միշելին (76,1%), Բայդենին (72,3%)։
Հարցման պատասխանների մեջ թերևս ամենացավալին այն է, որ Բաքվի բնակիչները դաշնակիցների շարքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին (70%) գրեթե հավասար տեսնում են ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանին (67.4%)։ Դաշնակիցների այս շարքում են նաև Զելենսկին (57,7%), Պուտինը (48,5%)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում