2023թ. հունվար-հունիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23.7%-ով
09/08/2023 15:27
Նմանատիպ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 125,757.8 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 23.7%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 13.7%-ով և կազմել 4,459.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 10,588.7 տոննա։
Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 9.0%-ով և կազմել 4,436.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 56.3%-ով և կազմել 8,648.5 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 14.4%-ով և կազմել 13,708.2 տոննա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում