Սերգիև Պոսադում պայթյունից ավելի քան 45 մարդ է տուժել, 5-ը՝ 100% այրվածքով
Նմանատիպ
Սերգիև Պոսադում` Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանում, պայթյունից ավելի քան 45 մարդ է տուժել, որոնցից 17-ին բեկորային վնասվածքներով տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք, 22-ին օգնություն են ցուցաբերում շտապ օգնության սենյակում։ Եվս տուժած ծանր վնասվածքներով՝ մարմնի 100% այրվածքներով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տարհանումը շարունակվում է, հնարավոր է տուժածների թվի ավելացում։
Ինչպես ասել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը, պայթյունը գրանցվել է կողմնակի ընկերության վարձակալած տարածքում, որը որպես հրատեխնիկայի պահեստ է ծառայել, պայթյունի պատճառը տեխնոլոգիական գործընթացների խախտումն է:
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել են ոչ միայն գործարանի շենքում վարձակալված տարածքները, այլև հարակից տներն ու կառույցները։ Կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերը:
Սերգիև Պոսադ քաղաքային օկրուգի ղեկավար Դմիտրի Ակուլովը բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել։ Նա հայտնել է, որ վարչակազմը հետևում է Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքներին և նոր տվյալներ ունենալու դեպքում կիրազեկեն բնակիչներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքի Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում