Աշխարհի առաջատար 5 ավիաուղիները
Նմանատիպ
Ներկայացնում ենք աշխարհի առաջատար 5 ավիաուղիները, որոնք թե՛ շքեղությամբ, թե՛ յուրօրինակությամբ ու սպասարկմամբ առանձնանում են այլ ընկերություններից։
5․ Japan Airlines
Հիմնադրվել է 1951թ․-ին և ունի ավելի քան 230 ինքնաթիռներից բաղկացած ժամանակակից նավատորմ: Japan Airlines-ը սպասարկում է 95 ուղղություններով՝ 20 երկրներում
4․ Emirates
Նավատորմը ներառում է 262 ինքնաթիռ, սպասարկում է 152 ուղղություններ: 2020 թվականին Emirates-ը համարվել է ամենամեծ միջազգային ավիաընկերությունը՝ տեղափոխելով 15,8 միլիոն ուղևոր
3. ANA All Nippon Airways
Հիմնադրվել է 1952թ․-ին երկու ուղղաթիռներով և հետագայում դարձել է Ճապոնիայի ամենամեծ ավիաընկերությունը։ Սպասարկում է 82 միջազգային և 118 ներքին երթուղիներ: ANA-ն առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թռիչքներ
2. Qatar Airways
Ավիաընկերությունը կենտրոնացած է ուղևորների հարմարավետության վրա․ համեղ խոհանոց, աուդիո և վիդեո ժամանց։ Ունի ավելի քան 200 ինքնաթիռներով նավատորմ, սպասարկում է 150 ուղղություններով ամբողջ աշխարհում
1. Singapore Airlines
Ընկերությունն ունի 180 ինքնաթիռներով նավատորմ՝ համակցված ուղևորային ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 110 ուղղություններ։ Ուղևորներին առաջարկում են համեղ ճաշացանկ և ֆիլմերի, երաժշտության լայն ընտրություն