Նոր երկրաշարժերի պատճառով Թուրքիայում սով ու համաճարակներ են սպասվում
09/08/2023 20:30
Նմանատիպ
Հայտնի սեյսմոլոգ Ջելալ Շենգերը Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլին աղետալի հետևանքներ է կանխատեսել։ Այս մասին հայտնում է թուրքական Kısa Dalga պարբերականը։
Սեյսմոլոգը բարձր է գնահատել նոր երկրաշարժի հավանականությունը և հայտարարել, որ վերահաս վտանգի պատճառով որոշել է տեղափոխվել քաղաքից:
Մասնագետի խոսքով ՝ հերթական աղետից հետո քաղաքն ամբողջությամբ չի ոչնչանա, սակայն 60-70 հազար շենք կփլուզվի: Որոնողափրկարարական աշխատանքներ կատարելը բարդ կլինի, քանի որ ճանապարհների մեծ մասն ամբողջովին ավերված կլինեն, իսկ մնացածները կփակվեն: Այդ ամբողջ քաոսը պարարտ հող կստեղծի համաճարակների արագ տարածման համար։
Ըստ Շենգերի, կդադարի գործել նաև օդանավակայանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի սովի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում