Թեյի ու սուրճի գները կբարձրանան
Նմանատիպ
Թեյի և սուրճի արտադրող Մեյը (Maisky, Lisma, Curtis, Richard, Coffesso ապրանքանիշերը) մանրածախ վաճառողներին տեղեկացրել է սեպտեմբերի 1-ից վաճառքի գների 6-9% աճի մասին։ «Մեյը» նախատեսում է սահուն բարձրացնել գները՝ «կտրուկ թռիչքից խուսափելու համար»։ Ընկերությունը աճը պայմանավորում է ռուբլու փոխարժեքի բարձր տատանողականությամբ, որն առաջացրել է հումքի ներկրման արժեքի կտրուկ աճ։
«Մենք իրավիճակը համարում ենք ծանր»,- ասվում է հայտարարությունում։ Նմանատիպ ծանուցում ցանցեր է ուղարկել նաև JDE-ն (ապրանքանիշերը՝ Jacobs, L’OR, Tassimo, Pickwick)՝ նույնպես անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը։ Արտադրողները ստիպված են նաև բարձրացնել սուրճի գները՝ 2023 թվականի սկզբից համաշխարհային հումքի շուկաներում մոտ 20%-ով գների աճի պատճառով, գրում է JDE-ն մանրածախ վաճառողներին ուղղված նամակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում