Բաշար ալ-Ասադը չի հանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա կողմից առաջ քաշված պայմաններով
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններն այն դեպքում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Այս մասին հայտնել է Ասադը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ասադը մասնավորապես ասել է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը կնշանակի նրա կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում»։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում