Ստեփանակերտում շոգի պատճառով ջրի սակավություն է առաջացել
10/08/2023 13:00
Նմանատիպ
Ստեփանակերտ քաղաքում չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն է առաջացել: Տեղեկությունը հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը։
«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը խնդրել է բնակչությանը ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրանջատումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում