Սերգիև Պոսադում պայթյունից հետո 12 մարդ անհետ կորած է համարվում
10/08/2023 13:19
Նմանատիպ
Տասներկու մարդու ճակատագիրն անհայտ է մնում Սերգիև Պոսադի արդյունաբերական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի Կենտրոնական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյին։
«Մոսկվայի մարզում ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները քննչական գործողությունների շրջանակում ստուգում են Սերգիև Պոսադի պիրոտեխնիկական պահեստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով անհետ կորած ևս երեք անձի մասին տեղեկությունը։ Այս պահին պարզվում է անհայտ կորած համարվող 12 հոգու ճակատագիրը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Սերգիև Պոսադի գործարանում պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ի առավոտյան՝ Piro-Ross մասնավոր ընկերությունը կողմից վարձակալած տարածքում։ Նրա տեխնիկական տնօրենը բերման է ենթարկվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում