Գերմանիան Ուկրաինային կմատակարարի 25 Leopard 1A5 տանկ
10/08/2023 14:29
Նմանատիպ
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 25 Leopard 1A5 տանկ, ինչպես նաև հինգ զրահատեխնիկա և երկու ուսումնական տանկ։ Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, DW գործակալությանը հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Գերմանիայի կառավարությունը պայմանագիր է կնքել Rheinmetall-ի հետ։ Բացի նախապես հայտարարված մատակարարումները, այս զինտեխնիկան ևս Կիևին կտրամադրվի»,- նշել է պաշտոնյան։
Նշենք, որ դեռևս հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Գերմանիան հայտարարել էր Leopard 1A5 տանկերը Ուկրաինային փոխանցելու մասին։ Այս մատակարարումից հետո ուկրաինական բանակի կազմում կլինեն 30 գերմանական Leopard տանկեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում