Բայդենը Կոնգրեսից 25 միլիարդ դոլար է խնդրելու պաշտպանական ծախսերի և Կիևին աջակցելու համար
10/08/2023 15:09
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ օրենսդիրներից առնվազն 25 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում խնդրել տարբեր կարիքների համար, այդ թվում՝ պաշտպանական ծախսերի և Կիևին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ Բայդենի՝ 25 միլիարդ դոլար ընդհանուր գումարից մոտ 13 միլիարդ դոլարը կուղղվի պաշտպանության կարիքներին և Ուկրաինային աջակցելուն։ Մնացած 12 միլիարդ դոլարը կուղղվի Միացյալ Նահանգներում աղետների հետևանքով տուժածներին: Աղբյուրն ընդգծել է, որ այդ միջոցները բյուջետային սահմանափակումների չեն ենթարկվելու։
Ավելի վաղ Punchbowl News-ը հայտնել էր, որ օգոստոսի 10-ին Բայդենը Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի։ Հարցման գումարը կարող է լինել ավելի քան 10 միլիարդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում