Չնայած ամերիկացիների դժգոհություններին, ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Նմանատիպ
ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ թեպետ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելուն, սակայն իրենք կշարունակեն աջակցել Կիևին։ Այս մասին հաղորդում Է CNN հեռուստաալիքը:
Անցյալ շաբաթ հրապարակված հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը և SSRS ընկերությունը, ամերիկացիների մեծամասնությունը (55%) դեմ է, որ ԱՄՆ Կոնգրեսը լրացուցիչ օգնություն հատկացնի Ուկրաինային, քանի որ հասարակությունը տարակարծիք է այն հարցում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն արդեն բավականաչափ օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային:
«Մենք այս հակամարտության ողջ ընթացքում տեսել ենք ամերիկյան ժողովրդի և Կոնգրեսի ամուր աջակցությունը և կշարունակենք Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու մեր քաղաքականությունը»,- հեռուստաալիքին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Հեռուստաալիքը նաև մեջբերում է ԱՄՆ Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Միթչ Մաքքոնելի այն միտքը, ըստ որի, պետք է շարունակել օգնել Ուկրաինային, քանի որ Նահանգները «այս պատերազմում ոչ մի ամերիկացի չեն կորցրել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում