Ուկրաինան Ադրբեջանից կստանա օգնության նոր փաթեթ
Նմանատիպ
Կիևում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատինի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Բաքուն լիովին աջակցում է Կիևին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան Ադրբեջանից կստանա օգնության նոր փաթեթ, որն իր մեջ ներառելու է մի քանի ուղղություն․ ականազերծում, բժշկա-հոգեբանական ռեաբիլիտացիա երեխաների և զինվորականների համար, աջակցություն էներգետիկայի ոլորտում և հետպատերազմյան վերականգնում։
«Մենք քաղաքական պարտավորություններ ենք ստանձնել Ուկրաինային օգնելու հարցում և որոշել ավելացնել փաթեթի չափը։ Ադրբեջանը հիացած է Ռուսաստանի ագրեսիան հետ մղելու Ուկրաինայի տոկունությամբ, մեր նախագահ Իլհամ Ալիևը մշտապես կապի մեջ է ձեր Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում