Առաջին զբոսաշրջային տիեզերական թռիչքը կատարված է
Նմանատիպ
Ավարտվել է Virgin Galactic-ի առաջին զբոսաշրջային տիեզերական թռիչքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Տիեզերական առաջին ուղևորներն էին 80-ամյա բրիտանացի Ջոն Գուդվինը՝ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի մասնակիցը, և Աբերդինի համալսարանի ուսանողուհի Անա Մայերսը և նրա մայրը՝ Քեյշա Շահաֆը։
Սա իր տեսակի մեջ առաջին ճամփորդությունն էր, որը ձեռնարկել էին զբոսաշրջիկները, այլ ոչ թե գիտնականները:
Առաջին փուլում՝ ավելի քան 15 կմ բարձրության վրա, հրթիռային նավը առաքվել է «Եվա» կոչվող փոխադրող ինքնաթիռով։ Այնուհետև հրթիռն ինքնուրույն բարձրացել է 85 կմ բարձրություն, որն, ըստ ամերիկյան սահմանումների, արդեն համարվում է «տիեզերք»։
Ընդունված կանոնների համաձայն՝ տիեզերքը սկսում է 100 կմ բարձրությունից, որտեղ գտնվում է այսպես կոչված Կարման գիծը. դրանից այն կողմ մթնոլորտն այնքան հազվադեպ է, որ աերոդինամիկ ավիացիան անհնար է դառնում:
Թռիչքի ամենաբարձր կետում ուղևորները կարճ ժամանակում իրենց անկշիռ են զգացել։
Այնուհետև Virgin Galactic-ը վերադարձել է իր բազա։
Այս թռիչքը առաջինն է իր տեսակով տիեզերական ճանապարհորդության պատմության մեջ, ինչպես նաև, առաջին անգամ էր, որ 80-ամյա օլիմպիականը գտնվում էր տիեզերանավում և մասնակցում էր ճամփորդությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում