Triple S Ventures-ը 1 տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափում
Նմանատիպ
Մեկ տարի առաջ օգոստոսի 2-ին հիմնադրվեց Triple S Ventures-ը խթանելու համար նորարարությունը, աջակցելու սկսնակ ձեռներեցներին և նպաստելու հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Մեկ տարվա ընթացքում Triple S Ventures-ը հաջողությամբ ներդրումներ է կատարել ութ առաջատար ստարտափում, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է բացառիկ գաղափարների, տաղանդի և ոլորտներ վերափոխելու ներուժի համար: Հիմնադրամի կատարած ներդրումներն արդեն սկսել են մեծ ալիք բարձրացնել տարբեր ոլորտներում՝ դրական ազդելով տեղական և համաշխարհային շուկայի վրա։
Triple S Ventures-ի կողմից կատարված ութ ներդրումը BlueQubit, Sleep Doctor, Denovo Sciences, Docus, CloudChipr, Modicus Prime, Octopulse AI և Optimyzee ստարտափներում են։
Triple S Ventures-ը կարևոր դեր է խաղացել նաև հայկական ստարտափ էկոհամակարգի խթանման գործում՝ աջակցելով տեխնոլոգիական խոշոր Sevan Startup Summit միջոցառմանը։
«Աներևակայելի հետաքրքիր փորձառություն է աշխատել հիմնադիրների հետ, որոնք վերափոխում են ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը գործընթացին կօգնի ընկերություններին ավելի արագ զարգանալ և ավելի արդյունավետ կերպով հաղթահարել ժամանակի մարտահրավերները»,- ընգծել է Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։
Մեկ տարում ստեղծվել է ձեռնարկատերերի, ներդրողների և միջազգային փորձագիտական ցանցի հետ կայուն գործընկերություն, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել հիմնադրամի զարգացման գործում:
Triple S Ventures-ը հավատարիմ առաքելությանը շարունակում է ներդրումները նորարար ձեռներեցներին աջակցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում