Google-ը սկսել է արգելափակել ռուսական ընկերությունների ծառայությունները
Նմանատիպ
Google-ը սկսել է արգելափակել կորպորատիվ Workspace ծառայությունները՝ ներառյալ փոստը, ամպային պահեստը, որոնք օգտագործում են պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունները։
Այս մասին տեղեկացնում է Коммерсант-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ընկերությունների անունները, որոնք ներառվել են այդ ցուցակում, հրապարակման մեջ չեն նշվում։
RBC-ի աղբյուրը հայտնել է, որ արգելափակումից տուժած կազմակերպությունների թվում է NTechLab համակարգը, որը հուլիսից ԵՄ պատժամիջոցների տակ է:
Коммерсант-ն ընդգծել է, որ ծառայություններն արգելափակելուց հետո աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել փոստ, օգտվել էլեկտրոնային փաստաթղթերի կառավարումից Google Docs-ի միջոցով, ինչը ստեղծում է ֆինանսական և հեղինակության կորստի վտանգ:
Ըստ Коммерсант-ի՝ ռուսական ՏՏ ընկերությունները դիմել են Google-ին։ Softline-ը, որը Google Workspace լուծումների դիստրիբյուտորն է, նշել է, որ հաշիվը կարող է արգելափակվել, եթե օգտատերերը խախտեն ծառայությունից օգտվելու կանոնները։ Բացի այդ, սխալ կարող է առաջանալ օրական 500-ից ավելի նամակներ և/կամ միաժամանակ 500-ից ավելի հասցեատերերի ուղարկելիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում