Հավայան կղզիներում աճում է զոհերի ու անհետ կորածների թիվը
Նմանատիպ
Առնվազն 53 մարդ Է զոհվել Հավայան կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Ամենից շատ տուժել է արշիպելագի խոշորագույն կղզիներից մեկը՝ զբոսաշրջիկների կողմից սիրված Մաուի կղզին։
Հրդեհները պայմանավորված են ուժեղ շոգով և երաշտով, իսկ կրակի արագ տարածմանը նպաստում է «Դորա» փոթորկիկը, որը մոլեգնում է Խաղաղ օվկիանոսում:
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հինգշաբթի օրը Հավայան կղզիներում բռնկված հրդեհները հայտարարել է «խոշոր աղետ», ինչը նշանակում է, որ ողջ դաշնային ուժերն ու միջոցները կենտրոնանալու են աղետի հետևանքների դեմ պայքարելու համար:
Իշխանությունների տվյալներով՝ կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Լահայնա քաղաքը, ավերելով ավելի քան 1700 տուն, շուրջ 1000 մարդ համարվում է անհետ կորած, 11 հազարը մնացել են առանց էլեկտրականության, ավելի քան 2 հազար մարդ գիշերում են ժամանակավոր կացարանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում