Թուրքիան կարծում է, որ առանց ՌԴ մասնակցության Ջիդդայի բանակցություններն անհեռանկար են
Նմանատիպ
Թուրքական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առանց Ռուսաստանի ներկայության բանակցություններն անհեռանկարային։ Այս մասին գրել է Hürriyet թերթը:
Հոդվածի հեղինակ Հոնդե Ֆիրատի տվյալներով՝ հանդիպման մասնակից բոլոր երկրները սպասում են Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպմանն ու հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը։
«ԵՄ-ն և ՄԱԿ-ն իրենց հերթին ընդգծում են Ռուսաստանի կողմից սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ իրենք կանեն այն ամենը, ինչը կախված է իրենցից»- գրել է Ֆիրատը:
Ըստ պարբերականի՝ շատ բան կախված է նաև Վաշինգտոնի դիրքորոշումից, և բանակցությունները միայն Ջիդդայում չեն ընթանում։
Միևնույն ժամանակ, Գերմանիան դեմ է արտահայտվել Մոսկվայի մասնակցությանը բանակցություններին՝ ընդգծելով, որ դա պետք է տեղի ունենա «ճիշտ ժամանակին»՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
Ֆիրատի տվյալներով՝ Ջիդդայում ընթացող հանդիպման մասնակիցների հաջորդ հանդիպումը սպասվում է հոկտեմբերին:
«Անակնկալ չի լինի, եթե հանդիպումը կայանա Թուրքիայում», – հայտնել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում