Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին։ Հայտնել են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.)»,–ասված է հաղորդագրության մեջ:

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ըստ տեղեկությունների՝ «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում