ԵՄ-ն հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրած օգնության չափի մասին
Նմանատիպ
2022 թվականի փետրվարից ի վեր Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը հասել է 20 միլիարդ եվրոյի: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Նա մանրամասնել է, որ ընդհանուր գումարը «մոտ 20 միլիարդ եվրո է» և ներառում է «առանձին անդամ պետությունների կողմից պաշտպանական ռազմական տեխնիկայի երկկողմանի մատակարարումները և 5,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից»:
Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիան առաջատար դիրք է զբաղեցնում եվրոպական երկրների շարքում զենքի մատակարարման հարցում։ 2022 թվականի փետրվարից Գերմանիան Կիևին տրամադրել է մոտ 7,5 միլիարդ եվրոյի զենք, որին հաջորդում են Լեհաստանը, Նիդեռլանդները, Դանիան և Շվեդիան, որոնց ռազմական ծախսերը Ուկրաինայի վրա կազմել են ավելի քան 1 միլիարդ եվրո։
Միաժամանակ, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան կասկածում էր Կիև ուղարկված զենքի որակին։ «Զենքը շատ է մատակարարվում, գումարները մեծ են, բայց շատ հարցեր կան զենքի որակի ու գործարկման հնարավորության հետ կապված, ի վերջո, պետք է կարողանալ օգտագործել այդ զենքերը»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել հատուկ մեխանիզմ Կիևին տարեկան 5 միլիարդ եվրոյի չափով ռազմական մատակարարումների համար՝ մինչև 2027 թվականը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում:
Եվրահանձնաժողովը ծրագրում է նաև Կիևի աջակցության իր հաջորդ ծրագրերը չորս տարով՝ 2024-ից մինչև 2027 թվականը, քանի որ ԵՄ բյուջեի պլանավորման ընթացիկ շրջանն ավարտվում է 2027 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում