«Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար». Արցախի ՊՆ

«Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար». Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանն ու ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող կեղծ տեսանյութերին ու տեղեկություններին ի պատասխան։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»։ Իսկ հայտարարությունը եզրափակվել է հետևյալ մտքով. «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում