Ադրբեջանն արգելել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Ստեփանակերտ հասցնել

Ադրբեջանն արգելել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Ստեփանակերտ հասցնել

Ֆրանսիայի մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ համատեղ ջանքերով Արցախին օգնություն են ուղարկել, որը հասել է Կոռնիձոր և կանգ առել: Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար 19 բեռնատարներին ավելացել է ևս մեկը:

Ֆրանսիայի Պեյի դը լա Լուար, Օ-դը-Ֆրանս, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օքսիտանիա երկրամասերի շրջանային խորհուրդները կողմ են քվերակել, որ ցեղասպանության, սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչությանը օգնություն տրամադրվի: Այս մասին հայտնում է  «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը:

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները հումանիտար բեռը տրամադրել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին (CCAF), որ Հայաստան տեղափոխեն: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆրանսիան կոնֆլիկտի կարգավորման միջնորդներից մեկն է՝ այդ երկրի արտաքին գերատեսչությունը թույլ չէր տա, որ ստեղծված պայմաններում Ֆրանսայի անունից պաշտոնապես օգնություն տրամադրվեր Լեռնային Ղարաբաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում