Համաշխարհային օլիմպիադայում հայ պատանի շախմատիստները գրանցում են հաղթանակներ
14/08/2023 17:10
Նմանատիպ
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում։ Այս մասին տեղեկացրել է chess24.com-ը։
Երկրորդ տուրում հայ շախմատիստները մրցել են Անգլիայի թիմի հետ և առավելության հասել 3,5:0,5 հաշվով։
Հաղթանակներ են գրանցել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը, Բենիկ Ագասարովը վաստակել է կես միավոր։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացիներին։
U16 շախմատային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 13-ին, կավարտվի օգոստոսի 18-ին։
Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում