ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Բերձորի միջանցքի իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Բերձորի միջանցքի իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Կողմերը քննարկել են Բերձորի միջանցքում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 14-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Մ. Յու. Գալուզինն ընդունել է Հայաստանի դեսպան Վ. Հարությունյանին։ Հիմնավոր զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը»։

Ինչպես նաև, քննարկվել է Լաչինի միջանցքում և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։

«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», – նշված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում