Վիվա-ՄՏՍ. Էկոլոգիական գիտակցության ձևավորում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Վիվա-ՄՏՍ. Էկոլոգիական գիտակցության ձևավորում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Պաշտպանելով բնությունը՝ պաշտպանում ենք մեզ: Թերևս նման կարգախոսով կարելի է բնութագրել «էլեկտրական հովիվներով» ֆերմերներին աջակցելու ծրագիրը, որը տևական ժամանակ իրականացնում են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը:

Ըստ բնագետների, երկրի վրա կյանքի պահպանման համար, չափազանց կարևոր է մեղուների դերը: Փոշոտման շնորհիվ՝ մեղուներն ապահովում են բուսական աշխարհի բազմազանությունը: Կա նաև տեսակետ, ըստ որի՝ մեղրն իր օգտակար հատկություններով, արյան մեջ անմնացորդ անցնող միակ սնունդն է:

Ստեփան Սարգսյանն իր ընտանիքի երրորդ սերունդն է, որն զբաղվում է մեղվաբուծությամբ: Պապից իրեն փոխանցված՝ ընտանեկան գործը տարեցտարի ավելի կարևոր է դառնում: Պատմում է, որ Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Կապույտում տեղադրած մեղվափեթակները ժամանակ առ ժամանակ հայտնվել են արջերի հարձակման թիրախում: Ու եթե տարիներ առաջ իրենց հաջողվել է անքուն գիշերների և գամփռերի օգնությամբ պաշտպանել մեղվափեթակները, ապա այժմ դա ավելի դժվար է հաջողվում, քանի որ փոխվել է նաև բրդոտների վարքագիծը: Ստեփանը երեք տարվա մեջ, փորձել է կանխել արջի հարձակման երկու դեպք, ինչը հաջողվել է մասամբ՝ բերքի կորստով: Նորագույն տեխնոլոգիաների մուտքը գյուղեր և հեռավոր մարզերի զարգացումն այդ առումով չափազանց կարևոր է համարվում: Կա այն վստահությունը, որ գյուղացու գործը թեթևացնելը բխում է քաղաքի շահերից:

«Անցած տարի նույն այս վայրում, ներքևից արջը բարձրացել էր և երեք փեթակը գցել: Ես պատահական, գիշերվա 1-ին եկել ու տեսել եմ, որ արջն էստեղ է, փեթակները գցել ու պատրաստվում է կոտրել դրանք: Երբ մեքենայի լույսերն ընկան վրան՝ փախավ, գնաց: Պայքարի ձևը հիմնականում եղել է մեղուների մոտ մնալը: «էլեկտրական հովիվը» պետք էր: Շները պահպանում են, բայց եթե սոված արջը գա, ի՞նչ պետք է անեն շները: Եթե արջը փախուստի տեղ չունենա՝ ստիպված հարձակվելու է: Այժմ, երբ այս տեխնոլոգիաները կան, մենք կարողանում ենք ազատ գնալ, մեր գործերն ավարտել ու վերադառնալ: Սրա առավելությունը նաև այն է, որ որտեղ ցանկանանք՝ կարող ենք տեղադրել: Անկախ նրանից՝ հոսանք կա, թե ոչ: Արևային պանելը լուծում է այդ հարցը»,-ասել է ֆերմեր Ստեփան Սարգսյանը:

Գոմքում Վիվա-ՄՏՍ-ի իրականացրած ծրագրերը չեն սահմանափակվում ֆերմերներին նորագույն տեխնոլոգիաներով աշխատող՝ «էլեկտրական հովիվներ» տրամադրելով: Առաջին ծրագրերն այստեղ իրականացվել են 2015 թվականից: Լուծվել է LED լուսատուներով գյուղի փողոցները լուսավորելու հարցը, կառուցվել է մեկ տուն, վերանորոգվել են տանիքներ: Գոմքի վարչական ղեկավարը կարևոր է համարում բնակավայրի նկատմամբ Վիվա-ՄՏՍ-ի դրսևորած ուշադրությունը:

«Այսօր մեծ խնդիր է բնակավայրում երիտասարդներին պահելու հարցը: Բոլոր երիտասարդները ձգտում են դեպի քաղաքներ, քանի որ գյուղերում կոմունիկացիաները շատ քիչ են: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի ունենանք այնպիսի կազմակերպություններ, որոնք կընդառաջեն այսպես փոքր գյուղերին՝ հետագա զարգացման համար»,-ասել է Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

«Էլեկտրական հովիվների» շնորհիվ, ֆերմերներային տնտեսությունները երաշխավորվում են կորուստներից, միաժամանակ լուծվում է նաև մարդ-բնություն հակասությունը մեղմելու խնդիրը: «Էլեկտրական հովիվներով» ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու ծրագիրը կարևոր է էկոլոգիկան գիտակցության ձևավորման և բնապահպանական վարքագիծն ապրելակերպ դարձնելու տեսանկյունից: Կապույտը Գոմքի այն բնակավայրերից մեկն է, որտեղ այս ամենն իրականություն է դառնում:

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում