«Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին». Էդմոն Մարուքյան
Նմանատիպ
Սույն թվականի օգոստոսի 14-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը մասնավորապես նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին։
Հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման վերաբերյալ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։
Մարուքյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի վերջին գործողություններին. «Վարչապետը և արտաքին գործերի նախարարը մի քանի հայտարարություններ են արել, որ Ադրբեջանի գործողությունները վնասում են խաղաղ գործընթացին, հանգեցնում դրա զրոյացման։ Հայաստանը դուրս չի եկել խաղաղ գործընթացից և չի պատրաստվում դուրս գալ՝ հավատարիմ մնալով այս գործընթացին։ Սակայն, ինչպես ասում են, տանգո մենակ չի պարվում, մենք էլ մեր հերթին շարունակում ենք աշխատել խաղաղ համաձայնագրի վրա»։
Մեկնաբանելով Բաքվի նոր մեղադրանքները Երևանին ուղղված «տարածքային պահանջների» վերաբերյալ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մարուքյանը նաև նշեց, որ Հայաստանը տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին. ամեն ինչ ճիշտ հակառակն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում