Ղազախստանը դարձել է ԵԱՏՄ երկրորդ երկիրը, որը ներմուծել է թվային արժույթ

Ղազախստանը դարձել է ԵԱՏՄ երկրորդ երկիրը, որը ներմուծել է թվային արժույթ

Ղազախստանի Ազգային բանկը ներկայացրել է նոր դրամական միավոր՝ թվային տենգե։ Այն հավասար կլինի ֆիզիկականին և հնարավոր կլինի հեշտությամբ փոխանակել կանխիկ կամ անկանխիկ միջոցներով։

Ավելի վաղ Ղազախստանի Ազգային բանկը հայտարարել էր, որ ֆինանսական շուկայի մասնակիցների հետ միասին նախատեսում է մինչև 2023թ-ի ավարտը ներդրել թվային տենգեի հարթակը։

«Բաց բանկային համակարգի ներդրումը կապահովի մրցակցության զարգացումը ֆինանսական ծառայությունների շուկայում, կօպտիմալացնի միջհամակարգային փոխգործակցությունը և կապահովի անձնական տվյալների ու սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ չվտանգելով նորարարության զարգացումը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ռուսաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել թվային ռուբլու մասին օրենքը։ Այս հարցը քննարկվում է նաև Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում